«ԻՄ ԱՆՁՆԱԳԻՐԸ» ուսումնական նախագիծ

«Իմ անձնագիրը. ես, իմ ընտանիքը, իմ տունը, իմ դասարանը» նախագիծ

Նախագծի նպատակը՝    21369181_1633220703368995_909818965634827143_n  21231625_1633220683368997_3365766160904105802_n

Սովորողները նախագծի շրջանակում ինտեգրված առարկաների ենթաթեմաների շուրջ ստեղծագործական, հետազոտական աշխատանքներ կատարելով՝ կստեղծեն իրենց անձնագրերը:

Տևողությունը՝ 6-7  շաբաթ 

Ընթացքը՝ Յուրաքանչյուր շաբաթ բլոգում կլինի հաշվետվություն՝ շաբաթվա գործունեության մասին:

Նախագծի խնդիրները ՝

  • Նպաստել սեփական անձի ինքնաճանաչողությանը, ինքնաբացահայտմանը, ինքնադրսևորմանը (հույզեր, ցանկություններ, դրանց արտահայտման ձևեր)
  • Ձևավորել սեփական անձի նկատմամբ վստահություն, ինքնուրույնություն
  • Զարգացնել ինքնասպասարկման կարողություններ
  • Ձևավորել սեփական դերի նշանակության, իրավունքների և պարտականությունների մասին գիտակցություն (համայնքում՝ դասարանում, դպրոցում, ընտանիքում, բակում)
  • Զարգացնել հաղորդակցական, ստեղծագործական, հետազոտական կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել սեփական մտքերը հասկանալի, պարզ, ամբողջական նախադասություններով արտահայտելու, սեփական կարծիքը հիմնավորելու կարողություններ
  • Զարգացնել դիմացինին լսելու, բարեկիրթ վարվելակերպ դրսևորելու կարողությունները (լսածի վերաբերյալ հարցեր ձևակերպել և արտահայտել, լսել մինչև վերջ, չընդհատել)
  • Ձևավորել և զարգացնել կարդալու կարողություններ (կարդալ, կարդացածը ընկալել, կարդացածի վերաբերյալ հարցերին պատասխանել)
  • Ձևավորել և զարգացնել նախադասություններ կազմելու, գրելու կարողություններ (կազմել և ամբողջական նախադասություններ)
  • Հարստացնել ակտիվ բառապաշարը

 

  • Ձևավորել նկարչական, տեխնոլոգիական պարագաներից ճիշտ օգտվելու կարողություններ
  • Պատկերացում տալ կերպարվեստի, ժանրերի մասին
  • Ձևավորել դիմանկար, բնանկար, նատյուրմորդ նկարելու կարողություններ
  • Զարգացնել երևակայությունը (նկարելու միջոցով)

 

  • Զարգացնել ուշադրությունը, ճարպկությունը, հնարամտությունը, տրամաբանությունը
  • Ձևավորել աղյուսակներից տվյալներ քաղելու, պարզագույն աղյուսակներ կազմելու կարողություններ
  • Կրկնել, ամրապնդել երկնիշ թվերի անվանումները, գրությունը, կազմությունը (տասնյակ, միավոր)
  • Կրկնել, ամրապնդել գումարում և հանում կատարելու հնարները

 

  • Ձևավորել և զարգացնել համակարգչից օգտվելու կարողություններ
  • Զարգացնել Paint նկարչական խմբագրով աշխատելու կարողությունները
  • Ձևավորել և զարգացնել Ms Word տեքստային խմբագրիչ օգտվելու կարողություններ
  • Ձևավորել էլ. փոստից օգտվելու կարողություններ (բացել, կարդալ)
  • Ձևավորել կայքէջից, բլոգից օգտվելու կարողություններ (բացել, գտնել համապատասխան պատուհանը)

 

  • Զարգացնել շարժումների հստակություն, ճկունություն, արագաշարժություն, հնարամտություն
  • Ձևավորել ընկերային պատասխանատվություն
  • Զարգացնել հրահանգներ լսելու և արագ արձագանքելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել մարմնամարզական կարողություններ և հմտություններ
  • Զարգացնել լողալու, հեծանիվ վարելու կարողություններ
  • Ձևավորել և զարգացնել խմբային վարժություններ, խաղեր կատարելու կարողություններ (խմբի մաս զգալու, խմբի համար պատասխանատվություն ստանձնելու կարողություններ):

Ինտեգրկված առարկաները՝  

  • Մայրենի
  • Ես և շրջակա աշխարհը
  • Կերպարվեստ
  • Մաթեմատիկա
  • Մեդիատեխնոլոգիաներ
  • Մարմնամարզություն

Նախագծում ներառված թեմաներ, սովորողների գործունեության ձևեր, վերջնարդյունքներ՝ «Իմ անձնագիրը» ուսումնական նախագիծ

 

 

Запись опубликована в рубрике Ես. Добавьте в закладки постоянную ссылку.

Оставьте комментарий