Բարձունքի հաղթահարում. Թեղենյաց վանք

Վայր՝ Բուժական, Թեղենյաց վանք  (գտնվում է  Կոտայքի մարզի Բուժական գյուղի հյուսիսարևելյան կողմում)` Թեղենիս լեռան լանջին` թեղիներով շրջապատված բացատում։

d684d5a1d680d5bfd5a5d5a6-d5a2d5b8d682d5aad5a1d5afd5a1d5b6

Օր՝  հունիսի 8, մեկնում՝ ժ. 9:30, վերադրաձ՝ ժ. 16:00

Դասարան՝ 2.2

Սովորղների թիվ՝ 24

Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Մ. Սիմոնյան

Համատեղ նախագիծ Արևմտյան դպրոցի 1-ին դասարանի, Արևելյան դպրոցի 2-րդ դասարանների հետ

Ճանապարհի նկարագրություն՝

Երևան-Բուժական հեռավորությունը՝ 40 — 45 կմ

 

Օրակարգ՝

  1. Առաջին կանգառ՝ Բուժական գյուղում
  2. Երկրորդ կանգառ՝ Թեղենիս լեռան մոտ
  3. Քայլք դեպի լեռը
  4. Ճաշ
  5. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  6. Երաժշտական դադար. Կոմիտաս. «Հա՛յր մեր», «Առավոտ լուսո»,  «Այբ, բեն, գիմ» պարերգ «Կաքավիկ»,  խաղերգ «Արև, արև, եկ, եկ»
  7. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  8. Ֆոտոպլեներ
  9. Քայլարշալ դեպի գյուղ

Ճամփորդի պայուսակ՝

  1. գլխարկ
  2. ջուր
  3. բրդուճ
  4. արևապաշտպան քսուք
  5. խոնավ և չոր անձեռոցիկ
  6. նկարահանող թվային միջոց

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ
  • Ձևավորել քարտեզ կարդալու կարողություններ
  • Ձևավորել համացանցում անհրաժեշտ հեղեկատվությունը որոնելու կարողություններ

Խնդիրները՝

  • տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
  • կատարել հանրօգուտ աշխատանք. պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն

ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ՝ ԱՅՍՏԵՂ

Реклама