Բարձունքի հաղթահարում.Նեղուցի վանք

«Բարձունքի հաղթահարում» ուսումնական նախագիծ

«Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում»

Վայր՝ Նեղուցի սուրբ Աստվածածին եկեղեցի (Ծաղկունյաց լեռնաշղթայի Թեղենիս լեռնագագաթի ստորին հատված)

Օր՝  Սեպտեմբերի 23, Մեկնում՝ ժ. 9:30, Վերադրաձ՝ ժ. 16:00

Դասարան՝ 2.2

Սովորղների թիվ՝ 24

Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Մ. Սիմոնյան, Ա. Աբրահամյան

 

Ճանապարհի նկարագրություն՝

Երևան-Արզական հեռավորությունը՝ 41 կմ

Մեկնումը՝ «Արևմտյան դպրոց»-ից, ժամը՝ 9:30

  1. Առաջին կանգառ՝  Արզական գյուղում
  2. Գյուղապետարանի մոտից Նեղուցի փողոցով քայլարշավ  դեպի Նեղուցի վանք
  3. Վանքի և շրջակա տարածքի ուսումնասիրություն
  4. Երաժշտական դադար. Կոմիտաս. «Հա՛յր մեր», պարերգ «Կաքավիկ»
  5. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  6. Ազգային խաղեր
  7. Քայլարշավ դեպի Դալար գետի ափ
  8. Շրջակա միջավայրի ուսումնասիրություն
  9. Շրջակա միջավայրում հանրօգուտ աշխատանքի կազմակերպում
  10. Երաժշտական դադար. Կոմիտաս. պարերգ «Կաքավիկ»
  11. Քայլարշալ դեպի գյուղամեջ

Վերադարձը՝  «Արևմտյան դպրոց» , ժամը՝  16:00

Նպատակը՝  Ճամփորդելու միջոցով ճանաչել շրջակա միջավայրը, իր գործունեությամբ նպաստել շրջակա միջավայրի պահպանմանն ու բարելավմանը:

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ

Խնդիրները՝

  • տեսածից, լսածից առանձնացնել գլխավորը և մտապահել տեղեկություններ ստանալ վայրի մասին (դիտել տեսանյութ),
  • կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. .ինչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
  • օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • հավաքել ճամփորդական պայուսակ. ինչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչու
  • հասկանալ խմբով ճանապարհորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությունը
  • իմանալ առաջին օգնության տարրական կանոններ
  • ուսումնասիրել միջավայրը՝ շինություններ, բուսականություն
  • կատարել հանրօգուտ աշխատանք. պահպանել մաքրություն
  • լուսանկարել բնության տեսարաններ, շինություններ, մարդկանց
  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականություն

Ճամփորդության հաշվետվությունը