«Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» Արզականի Նեղուցի վանք

IMG_7968    Սեպտեմբերի 23-ին «Անկախության տոն. Բարձունքի հաղթահարում» շրջանակներում մեկնեցինք Կոտայքի մարզի Արզական գյուղ: Գյուղի կենտրոնից քայլարշավ կազմակերպեցինք դեպի գյուղից 2 կմ հեռավորության վրա գտնվող բլուր, որի վրա գտնվում է Նեղուցի վանքը:  

Ինչպես ծրագրել էինք, ճամփորդության ընթացքում խոսեցինք գյուղի և քաղաքի առանձնահատկությունների, բուսականության (բերքատու ծառեր, թփեր, մրգատու ծառեր, ծառերի անվանումներ) մասին:

Ճանապարհին հիացանք Ծաղկունյաց լեռնաշղթայով: Հեռվից նկատելով վանքը՝ որոշեցինք գուշակել, թե որքան ժամանակից կհասնենք այնտեղ: Ճանապարհին ևս մեկ անգամ խոսեցինք ընկերային պատասխանատվության և  արշավի կանոնների մասին: Քանի որ մի քանիսը ճանապարհի կեսին արդեն ջուր չունեին, խոսեցինք նաև արշավի ժամանակ ունեցած ջուրը ճիշտ օգտագործելու, նման իրավիճակներում ելք գտնելու մասին:

Մի քիչ հանգստանալուց և նախաճաշելուց հետո բարձրացանք բլուրը, որի վրա գտնվում էր Նեղուցի կիսաքանդ վանքը: Ուսումնասիրեցինք վանքը և  երգեցինք:

Բլուրից իջանք մոտակա բացատը՝ մաքրելու շրջակա միջավայրը:

Վերադարձին ծանոթացանք գյուղի բնակիչների հետ, ովքեր թույլ տվեցին ջուր խմել իրենց բակի աղբյուրից և ճանապարհ ընկանք դեպի Դալար գետը: Երբ բնակիչներն իմացանք, որ ցանկանում ենք մտնել գետը, խորհուրդ չտվեցինք, քանի որ գետը կեղտոտ էր:

Ամեն դեպքում որոշեցինք գոնե տեսնել այն:  Իսկապես գետը կեղտոտ էր: Այս անգամ միայն նայեցինք: Երբ մեծանանք, անպայման կմաքրենք այն:

Լուսանկարները և տեսանյութը՝ Արմինե Աբրահամյանի

Երեխաների պատումը ՝ տեսանյութում:

 

Реклама
Запись опубликована в рубрике Без рубрики, Ուսումնական ճամփորդություն, ֆոտոպատում. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s