Զատիկ

Նպատակը՝ Ծաղկազարդ, Սուրբ Հարության տոն թեմաների շուրջ նախագծային գործունեություն իրականացնելով՝ սովորողները ձեռք կբերեն նոր կարողություններ, հմտություններ և գիտելիքներ.

Տևողությունը՝ մարտի 10-ապրիլի 1 (ներառյալ ուսումնական արձակուրդը, որի ժամանակ կաշխատենք հեռավար)

Խնդիրները, գործունեությունը

1.Լեզվական գործունեություն. բանավոր և գրավոր խոսքի զարգացում, ստեղծագործական երևակայության զարգացում, հաղորդակցական կարողությունների զարգացում

ա. կընթերցեն պատմություններ, կդիտեն տեսանյութեր  Սուրբ Հարության տոնի, նշանակության, ծիսականացման մասին

բ.լսածը և տեսածը կպատմեն («Խատուտիկ» ռադիո)

գ.ընթերցեն, բերանացի կիմանան  խաղիկներ, ասիկներ, հանելուկներ, շուտասելուկներ

դ. սովորածը կներկայացնեն (նկար-պատմություններով, ձայնագրությամբ, տեսագրությամբ)

ե. կհորինեն հանելուկներ, պատմություններ և կխաղան-կներկայացնեն (նկար-պատմություններով, ձայնագրությամբ, տեսագրությամբ)

2. Տեխնոլոգիական գործունեություն. աշխատանքային հմտությունների զարգացում

ա. կպատրաստեն բացիկներ (թղթով, paint ծրագրով)

բ. կպատրաստեն ձվիկներ, ճուտիկներ, հավիկներ

գ. Ծառզարդարին ընդառաջ՝ կնկարեն ծառեր (ֆոտոխցիկով, վրձին-ջրաներկով)

դ. կտնկեն սերմեր, կկատարեն դիտարկումներ, կգրանցեն (ածիկ)

ե. կտնկեն ծաղիկներ կտրոններ, կխնամեն, կկատարեն դիտարկումներ

3. Մաթեմատիկական գործունեություն

ա. կստեղծեն եղանակի գրանցման օրացույց, կգրանցեն եղանակը, կկատարեն  եզրակացություններ

բ. կկազմեն, կլուծեն խնդիրներ

գ. կկատարեն չափումներ

4. Երաժշտական գործունեություն

Երգացանկ

  • Սուրբ Աստված
  • Բարի լույսին զանգեր զարկին
  • Ծառ ծաղկեցավ
  • Մեր դռանը խնկի ծառ
  • Ախ գարուն է
  • Կարկաչա
  • Օր պար, ճոր պար
  • Զարկ բոլոճիկ
  • Զնկլիկ որոճ
  • Զմփիկ
  • Գնացեք, տեսեք
  • Յալալի
  • Այ զատիկ
  • Դան-դան

Ձայնադարան

Նախագծի ընթացը՝ հրապարակումներ բլոգում

Նախագծի ամփոփում՝ «Զատկե զատիկ է, նավակատիկ է» ծես

 

 

Մարտի 19-23. նախագծային ուսուցման ստուգատես

19. 03. Սերմնացան. սովորողները բաժակների մեջ  կտնկեն տարբեր սերմեր՝ ածիկ ստանալու համար:

20. 03. Զատկական ձվիկներ. տեխնոլոգիական գործունեություն

21.03. Զատկական խաղեր, խաղիկներ. թատերական-երաժշտական գործունեություն

22.03. Զատկական մեդիաբացիկներ. մեդիատեխնոլոգիական գործունեություն

23.03. Ծաղկատոն. Ստեղծագործական-տեխնոլոգիական գործունեություն

24.03. Ծառագովք. Ստեղծագործական—տեխնոլոգիական գործունեություն