Ջրվեժ անտառպարկում

img_9801Նոյեմբերի 24-ին այցելեցինք Ջրվեժ անտառպարկ՝ ամփոփելու «Ուսումնական աշուն» և «Կրթական պարտեզ» նախագծերը:

 

 

 

Երբ հասանք անտառպարկ, անակնկալի եկանք. ձմեռը մտել էր անտառ.

Քանի որ դասարանը գարնանը եղել էր անտառի աջ հատվածում, որոշեցինք այս անգամ քայել դեպի լիճը. այն հիանալի էր. հայելու նման ցույց էր տալիս երկինքը, ամպերն ու ծառերը:

Քայլելով մտանք անտառ: Ուսումնասիրեցինք բուսականությունը. ծառերի մի մասն առանց տերևների էր. նրանց տերևները ծածկել էին գետինը, որը դարձել էր նախշուն գորգ: Փշատերև ծառերը ծածկված էին ձյան փաթիլներով: Մրսած թփերի վրա կային չորացած հատապտուղներ:

Անտառում կային փոքրիկ առվակներ, որոնց վրայով թռչելով էինք անցնում:

Նախաճաշելուց հետո սոճիների պուրակից կոներ հավաքեցինք: Այդ կոներով ընկեր Զառան և սովորողները պետք է ձևավորեն դպրոցը:

Վերադառնալուց առաջ խաղացինք տարբեր խաղեր.

Իսկ ճանապարհին մեզ ուրախացրեց մեր ավտոբուսի վարորդը՝ Արթուրը՝ միացնելով գունավոր լույսերը.

 

Запись опубликована в рубрике Ուսումնական ճամփորդություն, Աշնանային պարտեզ, ֆոտոպատում. Добавьте в закладки постоянную ссылку.

15 отзывов на “Ջրվեժ անտառպարկում

  1. Էվա Եփրեմյան:

    Ճամփորդություն Ջրվեժի անտառ

    Ուրբաթ օրը մենք դասարանով գնացինք Ջրվեժի անտառ: Մեզ հետ էին ընկեր Լուսինեն և ընկեր Մելինեն: Գնացինք ավտոբուսով , այնտեղ տեսանք եղևնիներ, կոներ և բոլորս շատ ուրախ էինք: Ես սիրում եմ ճամփորդել:

    Нравится

  2. Ես սիրում եմ իմ ընկերների հետ ճամփորդել: Առաջին անգամ այս տարի ձյուն տեսա: Կուզեի՝ մեր բակում էլ ձյուն գար արդեն: Ալեք Կ.

    Нравится

  3. Բարև, ես Դավիթն եմ: Երեկ մենք գնացել էինք Ջրվեժի արգելոց:: Այնտեղ ինձ ամենից շատ դուր եկավ լիճը: Այն սառն էր: Արգեկոցում մենքձյուն տեսանք ուուրախացանք: Պահմտոցի խաղացինք ընկեր Լուսինեի ու ընկեր Մելինեի հետ: Այնտեղ ցուրտ էր, հետո օրը քիչ- քիչ տաքացավ: Ես չէի ուզում վերադառնալ, որովհետև իմ ընկերների հետ ձնագնդի էի խաղում:

    Нравится

  4. Ես Ալեքսն եմ: Ես նայեցի իմ դասընկերների ճամփորդության նկարները:
    Ինձ շատ դուր եկան ձյունով ծածկված անտառային տեսարանները:
    Ինձ համար ամենից հետաքրքիրը հայելանման լիճն էր :

    Нравится

  5. ԱՆՆԱ:

    Ողջյուն ես Աննան եմ մենք ուրբաթ օրը գնացել ենք դասարանով ջրվեժ արգելոց ճամփորդելու։ Մենք զարմանալիորեն անտառում գտանք դաշնամուր այնքան ցուրտ էր, որ դաշնմուրի ստեղները ներս չէին հրվում։ Դա էլ ինձ զարմացրեց։ Ես ուրախացա, որ այնտեղ ձյուն էր եկել և ես իմ ընկերների և ընկեր Լուսինեի հետ միասին պահմտոցի խաղացի։ Մենք այնտեղից հավաքեցինք կոներ, տեսանք փոքրիկ լճակ։ Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը․․․

    Нравится

  6. Նարե Գրիգորյան:

    Ողջույն, ես Նարեն եմ: Մենք ուրբաթ օրը մեր դասարանով գնացել էինք ճամփորդության Ջրվեժի արգելոց: Հենց մտանք անտառ, ձյուն տեսանք և շատ զարմացանք և ուրախացանք: Այնտեղ մենք տեսանք գեղեցիկ լիճ, անտեև ծառեր և կոներ հավաքեցինք : Հետո պահմտոցի խաղաղացինք:
    Շատ լավ օր էր, ես կուզենայի ամեն օր գնալ ճամփորդության:

    Нравится

  7. Ողջույն ես Ռազմիկն եմ: Ինձ շատ դուր եկավ մեր ճամփորդությունը: Ես այնտեղ տեսա ձյուն,եգեղեցիկ եղևնիներ, սառած լճակ, անտերև ծառեր: Մենք հավաքեցինք կոներ, հանրօգուտ աշխատանք կատարեցինք, խաղացինք պահմտոցի :

    Нравится

  8. Aleqsandr Mayilyan:

    Ես Ալեքսանդրն եմ: Մենք նոյեմբերի 24-ին դասարանով գնացինք Ջրվեժի արգելոց: Այնտեղ մենք տեսանք մի տուն, որի մեջ ոչ ոք չէր ապրում: Մենք նկարվեցինք դասարանով, զբոսնեցինք, աշնան մասին բանաստեղծություններ ասացինք: Մեր ճամփորդությունը շատ լավ անցավ:

    Нравится

  9. Օթարի:

    Բարև ձեզ,ես Օթարին եմ:Մենք գնացել էինք ճամփորդության: Այնտեղ կար ձյուն: մենք խաղացին:Շատ ուրախ անցավ.
    :Կաին նաև եղևնիներ .լճակ..Շիշկաներ հավաքեցինք լցրեցինք պայուսակի մեջ և ուրախ գնացինք դպրոց:

    Нравится

  10. ՏԻԳՐԱՆ ՂՈՉԻԿՅԱՆ:

    ՈՒրբաթ օրը մենք փոքրիկ սեբաստացիներով գնացել էինք Ջրվեժ անտառ:Այնտեղ մենք տեսանք գեղեցիկ լիճը,անտառը և առաջին ձյունը:Մենք շատ լավ օր անցկացրեցինք, նկարվեցինք և վերադարձանք դպրոց:

    Нравится

  11. Խաչատրյան Արամ:

    Ինձ այնտեղ դուր եկավ սառույցները:Ինձ նաև դուր եկավ լիճը; Ափսոս որ ձնագնդիկ չխաղացինք:

    Нравится 1 человек

  12. Նարէ Մանգասարյան:

    Բարի երեկո: Ես Նարէն եմ: Մենք գնացել էինք Ջրվեժ արգելոց: Այնտեղ տեսանք ցուրտ էր,որովհետև ձյուն էր եկել: Տեսել ենք եղևնի, անտերև ծառ, լիճ,կարապի գլուխ ջարդած դաշնամուր: Ինձ շատ դուր եկավ այդ ճամփորդությունը:

    Нравится

  13. Մերի Միքայելյան:

    Ողջույն ես Մերին եմ:
    Դասարանով գնացել էինք Ջրվեժի արգելոց: Այս տարի առաջին անգամ ձյուն տեսա: Ինձ շատ դուր եկավ լիճը: Պահմտոցի խաղացինք և կոներ հավաքեցինք: Ես սիրում եմ իմ ընկերների հետ ճամպորդել:

    Нравится

  14. Անտառում շատ ձյուն կար: Մենք այնտեղ վազքի մրցույթ արեցինք: Անտառում մեծ լիճ տեսանք, լիճը կանաչ էր: Ես սիրում եմ ճամփորդել:
    Նարեկ Հովհաննիսյան

    Нравится

  15. Բարև ձեզ, ես Ալեքն եմ:Ինձ դուր եկավ ձյունը և լիճը: Մենք գնացինք անտառ արգելոց, որտեղ կար շատ ձյուն: Անտառում մենք մարմնամարզություն արեցինք, վազվզեցինք, մի լավ խաղացինք:
    Ես սիրում եմ ընկերներիս հետ ճամփորդել:

    Нравится

Ответить на Օթարի Отменить ответ