Թթուդրիկի ծես

viber imageԹթուդրիկի ծեսը՝ նախագծային գործունեության թեմա։

Այս ծեսը դարձավ ուսումնական 8-րդ շաբաթվա նախագծային գործունեության թեման, որն իր շուրջ միավորեց  մայրենի, մաթեմատիկա և տեխնոլոգիա առարկաները։                    Սովորողների  գործունեությունն ըստ նպատակների և խնդիրների՝ բաժանվեց փուլերի․

  • Նախապատրաստական փուլ — 2 օր
  •  Թթուդրիկի ծես  — 1 օր (60 րոպե)
  •  Գործունեության ամփոփում — 1-2 օր

Նախապատրաստական փուլի խնդիրներն էին՝

  • Զարգացնել կարդալու, կարդացածը հասկանալու, վերարտադրելու կարողությունները
  • Հարստացնել բառապաշարը
  • Զարգացնել երկուական, երեքական հաշվելու կարողությունները
  • Պատկերացում տալ  առարկաների զանգված — չափսեր, զանգված-քանակ, արժեք-քանակ հարաբերակցությունների մասին
  • Պատկերացում տալ քանակի մոտավոր գնահատում գործողության մասին
  • Պատկերացում տալ բանջարեղենների մթերման, պահածոյացման գործընթացի մասին (բանջարեղենի տեղափոխում բանջարանոցից պահեստ, գործարան, մթերում/ պահածոյացում, պիտակներ, բաղադրություն)
  • Ձևավորել ցուցակ, գնացուցակ կազմելու կարողություններ
  • Ձևավորել (զարգացնել) խանութում գնումներ կատարելու (ընտրություն կատարել, դասավորել տոպրակի մեջ, մոտենալ կշեռքին, մոտենալ գանձապահին և գնած ապրանքը դասավորել համապատասխան վայրում)
  • Ձևավորել խմբով միասին աշխատելու, աշխատանքը իրար մեջ բաժանելու կարողություններ

Նախապատրաստական փուլում սովորողների գործունեությունը․

Սովորողները, լինելով կրթահամալիրի սաներ, տեղյակ էին Թթուդրիկի ծեսի, գործընթացի հետ և սպասում էին ծեսին․ դասարանում խոսեցինք բանջարեղենների, բանջարանոցի, ջերմոցների, բերքահավաքի, մթերման, պահածոյացման, պիտակավորման մասին։

Որոշեցինք, որ մեր կողմից պատրաստված թթուները նույնպես պետք է ունենան պիտակներ, և պլանավորեցինք նկարել։

Առաջին աշխատանքը դարձավ վերհիշելով անցած տարին՝ մուքագրել, թվարկել այն բանջարեղենների և առարկաների անունները, որոնք մեզ անհրաժեշտ են թթու պատրաստելու համար։

Երկրորդ աշխատանքը համացանցից թթվի բաղադրատոմս գտնելը և կարդալն էր։                Բաղադրատոմսը կարդացին, գնացուցակը կազմեցին և գնումներ (մասնակի) կատարեցին սովորողի ընտրած գործունեության՝ մաթեմատիկայի խմբում ընդգրկված սովորողները։

3-րդ քայլը դասընկերներին իրենց կարդացածը, կատարած աշխատանքը ներկայացնելն էր։

Հաջորդ օրը երկու եղանակով  կազմեցինք մեր ունեցած բանջարեղենի  ցուցակը (թվարկեցինք, մուտքագրեցինք) նախ ՝ ըստ զանգվածի, ապա՝ ըստ քաշի․

Այսպես՝ ծաղկակաղամբ — 3 կգ —  4 գլուխ , գազար — 4 կգ — 49 հատ և այլն ․․․

Ապա՝ հաշվարկներ կատարեցինք․

Եթե 3 կիլոգրամ լոլիկը 12 հատ է, 1 կիլոգրամ լոլիկը քանի» հատ կլինի․․․

Եթե ունենք 16 վարունգ, ամեն խմբին քանի» վարունգ կհասնի։

Մեկ տարայի մեջ քանի» վարունգ կտեղավորվի։

Տոպրակի մեջ կլինի մոտավորապես ․․․ գազար։

Այնուհետև, զբաղվեցինք թթվի տարաների համար պիտակներ ստեղծելու աշխատանքով։

Թթուդրիկ

Այս փուլի հիմնական խնդիրն էր՝

  • Ձևավորել խմբով աշխատելու կարողություններ (իրար լսել, զիջել, օգնել, միասին պատասխանատվություն զգալ՝ աշխատանքն ավարտին հասցնելու համար)

Թթու դնելու բուն գործընթացի համար սովորողները բաժանվեցին  չորս խմբի․ յուրաքանչյուր խմբին պետք է օգներ մեկ մեծահասակ։ Շուտով մեզ օգնության հասան Էվայի, Ռազմիկի մայրիկներն ու Նարեի տատիկը․ նրանք լվացին բանջարեղենը և տեղավորեցին չորս սեղանների վրա՝ պատրաստ սովորեցնելու բանջարեղենը կտրատելու,  տարաներում ճիշտ դասավորելու աշխատանքը։

Եվ սկսվեց ամենասպասված և ուրախ պահը՝ բանջարեղենը կտրատելու, տարաների մեջ տեղավորելու աշխատանքը․

Թթուդրիկն ավարտվեց տիկին Սոֆյայի հետ թթվի գովքով և ուրախ շուրջպարով։

3-րդ փուլ՝ աշխատանքի ամփոփում․

Խնդիրները՝

  • Վերհիշել նախորդ օրը՝  ըստ գործողությունների հաջորդականության․
  • Գնահատել խմբում  իրենց կատարած աշխատանքը
  • Նամակ գրել մեզ օգնող մեծահասակներին
  • Հանելուկներ հորինել բանջարեղենների մասին
  • Պատրաստել ռադիոլուր «Ինչպես թթու դրեցինք» թեմայով։

 

 

 

 

 

 

 

 

 

 

Реклама
Запись опубликована в рубрике Ես և շրջակա աշխարհը, Թթուդրիկի ծես, ֆոտոպատում. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s