Դեպի Օշական

IMG_8570.JPGԴեպի Օշական մեր ուսումնական ճամփորդությանը նախապատրաստվել էինք ուղիղ մեկ շաբաթ: Դիտել տեսանյութեր, կարդացել, զրուցել Հայոց այբուբենի, Գրերի գյուտի, հին ու նոր հայերենի, սեպագրից՝ գրիչ ու համակարգիչ՝ ժամանակի թելադրանքի, Օշականի ու Քասաղ գետի մասին:                                                  Օշականում ամփոփվելու էին մեր երկու ուսումնական նախագծերը՝ «Թարգմանչաց տոն»-ը և «Կոմիտասյան օրեր»-ը: Ինչպես պլանավորել էինք, ճանապարհ ընկանք ժամը 10-ին. 23 սովորող (ափսոս, Նարեկը հիվանդացավ և չկարողացավ մեզ հետ գալ), 3 ծնող՝ այս անգամ Արամի հայրիկը, Եվայի և Եվայի մայրիկները, Մելինե մայրիկ-ուսուցիչը և տիկին Սոֆյա տատիկ-ուսուցիչը:

 

Առաջին կանգառը Աշտարակից Օշական ճանապարհին էր, Տառերի հուշարձանի մոտ, որտեղ մեզ էին սպասում նաև «Արևելյան դպրոց»-ի առաջին և երկրորդ դասարանցիները:

Տառերի հուշարձանի մոտ երգեցինք.

Եվ շարունակեցինք մեր ճանապարհը: Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում  մեզ դիմավորեց տեր Վիգենը, որ մեզ պատմեց Հայոց գրերի գյուտի և  Թարգմանչաց տոնի մասին, նաև հարցեր տվեց, զարմացավ և ուրախացավ, որ սովորողները կարողացան իր հարցերին պատասանել:

Եկեղեցում Արևմտյան և Արևելյան դպրոցներով երգեցինք «Հայր մեր»-ը, իսկ բակում՝ Տառերի պուրակի մոտ, Կոմիտասյան խաղերգերի շարքը: Իհարկե, չմոռացանք գտնել մեր տառերը:

Մեր հաջորդ կանգառը Քասաղ գետի, հնգաթռիչ կամրջի մոտ: Նախաճաշելուց հետո, խումբ-խումբ բարձրացանք մոտակա լեռը:

 

Մինչ սովորողների մի մասը հաղթահարում էր մոտակա բարձունքը, մյուս մասը մեկ այլ կարևոր գործով էր զբաղված. հավաքեցինք գետափի աղբը, ու գետափն ավելի գրավիչ դարձավ:

Ամենակարևորը՝ սովորողները բնության գրկում, մաքուր օդում, գետի ափին,  վազվզեցին ու խաղացին, և իրենց համար, իհարկե, դա էր ճամփորդության ամենազվարճալի հատվածը:

 

Реклама
Запись опубликована в рубрике Ուսումնական ճամփորդություն, Թարգմանչաց տոն, ֆոտոպատում. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s