Ուսումնական աշուն. հեռավար ուսուցում

                                 Նախագծի անվանումը՝ «Աշունը իմ բակում»

աշուն օր

Հեղինակ՝ Վարդուհի Օթարյան

Տևողությունը՝ 1 շաբաթ (հոկտ. 30 — նոյ. 5)

Նպատակը՝ Զարգացնել սեպտեմբեր-հոկտեմբեր ամիսներին ձեռք բերած կարողություններն ու հմտությունները:

Խնդիրները, գործունեության ձևերը 

1.Զարգացնել բանավոր հասկանալի, ամբողջական նախադասություններով կապակցված խոսք կառուցելու կարողությունները: 

2.Զարգացնել տեսածը, լսածը վերարտադրելու կարողությունները: 

3.Զարգացնել շրջակա միջավայրը հետազոտելու կարողությունները:

Առաջադրանք 1. Պատրաստի՛ր տեսանյութ. «Աշունը մեր բակում» 

ա)  Պատմի՛ր քո բակի մասին (որտե՞ղ ես ապրում, ինչե՞ր կան քո բակում, բակում ի՞նչ խաղեր ես խաղում, ո՞ւմ հետ): (1-ին մաս)

բ) Հավաքի՛ր քո բակի տերևները, ապա որոշի՛ր՝  որ ծառերից են ընկել, ինչպես են այդ ծառերն անվանում: ( 2-րդ մաս)

 

4. Զարգացնել կարդալու կարողությունները:

5. Զարգացնել բառակապակցություններ, նախադասություններ կազմելու և գրելու/մուտքագրելու կարողությունները:

6. Զարգացնել ստեղծագործական կարողությունները:

Առաջադրանք 2.  Կարդա՛ աշնան մասին այս բանաստեղծությունները,  ընտրի՛ր  նա, որը քեզ ամենից շատ դուր եկավ:

ա) Paint ծրագրով նկարի՛ր:

բ) Բանաստեղծությունից դո՛ւրս գրիր  ամենակարևոր 3 բառերը և այդ բառերով 3-ական բառակապակցություն և նախադասություն կազմի՛ր:

գ) Եթե բանաստեղծությունը քեզ դուր եկավ, ապա սովորի՛ր անգիր, հետո քո բակում գտի՛ր ամենագեղեցիկ աշնանային տեսարանը, այնտեղ արտասանի՛ր։Ինքդ քեզ նկարահանիր կամ՝ խնդրիր մեծահասակներին։

դ) Հեռախոսով կամ ֆոտոխցիկով նկարի՛ր աշնանային տեսարաններ (ծառեր, տերևներ, տերևաթափ, չվող թռչուններ, անձրև և այլն …), ընտրի՛ր քո կարծիքով ամենալավ 3 նկարները և ուղարկի՛ր իմ էլեկտրոնային փոստին (l.pashayan@mskh.am):

 

7.Զարգացնել   շրջակա աշխարհում մաթեմատիկան  նկատելու կարողությունները.

  • համրանք, քանակ, թիվ
  • արտահայտություններ, հավասարություններ, անհավասարություններ (խնդիրների կազմում՝ -ով շատ, քիչ, պակաս մեծ, շատ, ավելի, գումար, տարբերություն, ընդամենը  հասկացություններ)
  • երկրաչափական պատկերներ, մարմիններ
  • աղյուսակներ
  • օրինաչափություններ

Առաջադրանք 3. Ստեղծի՛ր արձակուրդային շաբաթվա օրացույցը:

  1. Ներբեռնի՛ր օրացույց նմուշը, ավելացրո՛ւ շաբաթվա օրերը, ամսաթվերը:
  2. Ամեն օրվա վերջին գրանցի՛ր օրվա եղանակը: Շաբաթվա վերջին նշի՛ր արևոտ և անձրևոտ օրերի քանակը:
  3. Ներբեռնի՛ր առաջադրանքները, կատարի՛ր և ուղարկի՛ր իմ էլեկտրոնային փոստին (l.pashayan@mskh.am):

 

8. Զարգացնել Ms Word, Paint ծրագրերով աշխատելու կարողությունները:

1-3-րդ առաջադրանքները կատարվելու են համակարգչով, նշված ծրագրերով:

Реклама
Запись опубликована в рубрике Ուսումնական աշուն. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s