Ուսումնական տարվա մեկնարկ. Մարզատոն

21151086_1626803997343999_1652554126_n                     Ծրագիր

9:00 — 10:00 , 12:00 -13:00՝ երթուղիների գործարկում

10: 00 — 10:15 ՝ Առավոտյան ընդհանուր պարապմունք (դպրոցի բակում)

10: 15 — 10:25 ՝  Նախապատրաստում մարզատոնին (դասասենյակում)

10: 25 — 10:55՝ Մարզատոն (Յ. Բախշյանի անվան այգի)

11: 00 — 11: 30՝ Լող

11: 55 — 12: 00՝ Օրվա ամփոփում

Մարզատոն

Վայրը՝ Յ. Բախշյանի անվան այգի

Մասնակիցները՝ Արևմտյան դպրոցի 2-րդ դասարանցիներ

Պատասխանատուները՝ Տ. Ավետիսյան, Ս. Ներսիսյան, Մ. Սիմոնյան, Ս. Օրդյան, Լ. Փաշայան

 

Խաղեր

Խաղ 1Գնդակը տանել–բերել

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները գնդակը վազքով տանում են, դնում 5-6 մետր հեռու գտնվող օղակի մեջ, վերադառնում և ձեռքի հպումով մեկնարկ են տալիս երկրորդ մասնակիցներին, որոնք վազքով գնում և բերում են գնդակը: Այսպես՝ մեկը տանելով, մյուսը բերելով, խաղում են, մինչև բոլոր մասնակիցները մասնակցեն խաղին:

Խաղ 2. Բուլավաների արանքով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով բուլավաների արանքով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղրղ գծով վերադառնում ետ` մեկնարկ տալով հաջորդին:

Խաղ 3. Օղակների միջով

Խաղացողները բաժանվում են 2 հավասար թիմերի, շարվում են մեկնարկային գծից միասյուն: Հրահանգից հետո թիմերի առաջին մասնակիցները, անցնելով օղակների միջով, վազում են, շրջանցում 5-6 մետր հեռու դրված դրոշակը և ուղիղ գծով վերադառնում, ձեռքի հպումով մեկնարկ են տալիս մյուս մասնակցիներին: Հաղթում է այն թիմը, որի վերջին մասնակիցն ավելի շուտ է հասնում իր շարքին:

 

 

Խաղ 4. Վերցրո’ւ գնդակը

Խաղի մասնակիցները բաժանվում են երկու խմբի, կանգնում իրար դիմաց որոշակի տարածության վրա: Մասնակիցները համարակալվում են, կենտրոնում դրվում է գնդակ: Իրենց թիվը լսելով` վազում են դեպի գնդակը, ով ավելի արագ կվերցնի գնդակը: Հաղթում է այն թիմը, որն ավելի շատ միավոր կհավաքի:

Խաղ 5. Մտի՛ր օղակի մեջ

Խաղի մասնակիցները շարվում են միասյուն, ապա դառնում են «գնացք» և շարժվում խաղավարի ետևից: Երբ երաժշտությունը դադարում է, մասնակիցները ցատկում են օղակների մեջ. մեկ օղակում պետք է լինի 3 հոգի: Խաղից դուրս են մնում այն մասնակիցները, ովքքեր  չեն հասցնում մտնել օղակներից որևէ մեկի մեջ:

 

Реклама
Запись опубликована в рубрике Օրագիր. Добавьте в закладки постоянную ссылку.

Добавить комментарий

Заполните поля или щелкните по значку, чтобы оставить свой комментарий:

Логотип WordPress.com

Для комментария используется ваша учётная запись WordPress.com. Выход /  Изменить )

Google photo

Для комментария используется ваша учётная запись Google. Выход /  Изменить )

Фотография Twitter

Для комментария используется ваша учётная запись Twitter. Выход /  Изменить )

Фотография Facebook

Для комментария используется ваша учётная запись Facebook. Выход /  Изменить )

Connecting to %s