«Ջրվեժ» արգելոց

Ուսումնական ճամփորդություն՝ Երևան — «Ջրվեժ» արգելոց

Ամսաթիվ՝ 24.11.2017 թ.                Մեկնում՝ 10:00                   Վերադարձ՝ 13:30

Դասարան՝ 2.2

Սովորողների թիվ՝ 24

Պատասխանատուներ՝ Լ. Փաշայան, Մ. Սիմոնյան, Հ. Տոնոյան

Ճամփորդության նկարագրություն՝

Երևան-Օշական հեռավորությունը՝  29 կմ

Նպատակը՝

Ամփոփել «Ուսումնական աշուն» և «Կրթական պարտեզ» նախագծերը

Նպաստել շրջակա միջավայրի պահպանությանը և  բարելավմանը

Խնդիրները՝

  • Ձևավորել ճամփորդությունը պլանավորելու (նախագծելու)  կարողություններ. ճամփորդության նպատակ, խնդիրներ, գործողությունների քայլաշար,
  • Ձևավորել ճամփորդությանը նախապատրաստվելու կարողություններ
  • Ձևավորել տեսածի մասին պատմելու, տեսածը ներկայացնելու ( ճանապարհը նկարագրելու, ճամփորդության մասին սեփական վերաբերմունքն արտահայտելու) կարողություններ

Սովորողների գործունեության նկարագրություն.

Նախապատրաստական փուլ

  • Տեղեկություններ կարդալ արգելոցի մասին, դիտել տեսանյութեր
  • Կարդալ քարտեզի վրա նշված ճանապարհը. ի՞նչ վայրերով ենք անցնելու, որքա՞ն հեռավորություն են հաղթահարելու, որքա՞ն ժամանակում, որտեղ ենք դադարներ առնելու
  • Օգտվել առաջիկա եղանակի մասին պատմող տեղեկությունից
  • Հավաքել ճամփորդական պայուսակ. ի՞նչ իրեր են անհրաժեշտ լինելու, ինչո՞ւ
  • Անդրադառնալ խմբով  ճամփորդելիս ընկերային պատասխանատվության նշանակության կարևորությանը
  • Անդրադառնալ ճամփորդության կանոններին
  • անդրադառնալ առաջին օգնության տարրական կանոններին

Ընթացք

  • զբոսնել, ուսումնասիրել միջավայրը՝ բուսականություն, լիճ
  • լուսանկարել բնության տեսարաններ
  • կատարել հանրօգուտ աշխատանք

Ամփոփում

  • պատմել օրվա մասին՝ պահպանելով գործողությունների հաջորդականությունը
  • նկարել դուր եկած տեսարանը
  • հորինել պատմություն, մուտքագրել, վերնագրել, նկարել, կարդալ
  • պատրաստել ռադիոլուր

 

Օրակարգ

11: 00 — 12: 00՝  Զբոսանք անտառպարկում.

բուսականության ուսումնասիրություն (ծառեր, թփեր, լիճ),

բնության տեսարանների լուսանկարում

աշնանային ընթերցումներ  (ձայնագրություն, տեսագրություն)

12: 00 — 12: 15՝ Նախաճաշ

12: 15 — 12: 30 ՝ Հանրօգուտ աշխատանք

12: 30 — 13: 00՝ Խաղեր

13:00՝ Մեկնում

14:00՝ Վերադարձ

Реклама