Ուսումնական պլան

0move

2017-2018 ուսումնական տարի

1-3-րդ դասարաններ

Բովանդակություն Շաբաթկան ժամաքանակը
I II III
Ընդհանուր բաղկացուցիչ
Մայրենի 5 5 5
Անգլերեն 2 2 2
Ռուսերեն 2 2 2
Մաթեմատիկա 4 4 4
Ես և շրջակա աշխարհը 2 2 2
Երաժշտություն, պար 2 2 2
Կերպարվեստ, տեխնոլոգիա 2 2 2
Ֆիզկուլտուրա 3 3 3
Շախմատ և տրամաբանական այլ խաղեր 1 1 1
Սովորողի ընտրությամբ բաղկացուցիչ
Սովորողի ընտրած գործունեություն 2 2 2
Ընդամենը 25 25 25
Տնային ուսումնական աշխատանք
Լրացուցիչ կրթություն

Ուսումնական պլանի պարզաբանումներ

  1. Ուսումնական պլանը «Ստեղծողի մոբիլ դպրոց» հեղինակային (պետական այլընտրանքային) կրթական ծրագրի (այսուհետ` Ծրագիր) սովորողի ուսումնառության պայմանագրի հավելվածն է:
  2. Կրթական ծրագիր ընդունվում է այն սովորողը, որի ծնողն (օրինական ներկայացուցիչը) ընտրում է ծրագիրը և սահմանված կարգով պայմանագիր կնքում ուսումնառության մասին.
  • մինչև 2017թ. դեկտեմբերի 31-ը 6 տարեկան դարձող երեխան,
  • համապատասխան դասարանի սովորողը (կամ սովորողի զարգացման մակարդակին, առանձնահատկություններին ու պատրաստվածության աստիճանին համապատասխան դասարան` սահմանված կարգով)։
    Ընդունելությունը կատարվում է «Մուտք կրթահամալիր» ուսումնական ճամբարով։
  1. Դասարանում սովորողների թիվը 20-25 է: Սովորողի ընտրությամբ գործունեությունը կազմակերպվում է 12-22 հոգիանոց խմբերով:
  2. Ուսումնական պլանը կազմված է ընդհանուր և սովորողի ընտրությամբ բաղկացուցիչներից։
  3. Ուսումնական պլանի պարզաբանումներում նշված կարգերը ուսումնական պլանի հավելվածն են: Դրանք դպրոցի ղեկավարի ներկայացմամբ հաստատում է կրթահամալիրի տնօրենը:
  4. Ուսումնական տարին կազմակերպվում է կրթահամալիրի (դպրոցի, դասարանի, դասընթացի, սովորողի ընտրությամբ գործունեության, լրացուցիչ կրթության, երկարացված օրվա ծրագրի, ուսումնական նախագծերի) ուսումնական օրացույցով։ Դրանցով որոշվում են ուսումնական պարապմունքները և ճամբարները, ստուգատեսները, ծեսերը, տոները, ուսումնական այլ հավաքները։
  5. Ուսումնական տարին սկսվում է 2017թ. օգոստոսի 30-ին, կազմված է չորս շրջանից՝
  • առաջին՝ 2017թ. օգոստոսի 30-2018թ. հունվարի 8,
  • երկրորդ՝ հունվարի 9-հունվարի 29,
  • երրորդ՝  հունվարի 30-մայիսի 28,
  • չորրորդ` մայիսի 29-հունիսի 15:
  1. Ուսումնական շաբաթը 5-օրյա է: Ծնողի համաձայնությամբ շաբաթ օրերին կարող են կազմակերպվել լրացուցիչ կրթության պարապմունքներ, հայրենագիտական, ուսումնական ճամփորդություններ, ուսումնական-հասարակական նախագծեր:
  2. 2018թ. հունվարի 9-ից 26-ը, մայիսի 29-ից հունիսի 8-ը կրթական ծրագիրը, սահմանված կարգով, կազմակերպվում է նախագծային ուսուցման ճամբարում:
  3. 2017թ. սեպտեմբերի 4-8-ը, նոյեմբերի 6-10-ը, 2018թ. ապրիլի 2-6-ը, մայիսի 14-18-ը կրթական ծրագիրը կազմակերպվում է նախագծային ուսուցման ստուգատեսով։
  4. 2017թ. հոկտեմբերի 30-ից նոյեմբերի 5-ը, 2017թ. դեկտեմբերի 25-ից մինչև 2018թ. հունվարի 7-ը, հունիսի18-ից օգոստոսի 29-ը սովորողին տրվում է արձակուրդ։ Այդ շրջաններում ուսուցումը, որպես լրացուցիչ կրթություն, կազմակերպվում է «Ուսումնական արձակուրդ» նախագծով:
  5. Ուսումնական պլանի դասընթացները միավորվում են «Իմացումի հրճվանք» ծրագրում, որը ղեկավարում է դասվարը:
  6. Ուսուցումը կազմակերպվում է ուսուցողական թվային միջոցներ կիրառելով: Դասավանդողը և սովորողը դպրոց են գալիս սահմանված տեխնիկական պայմաններին բավարարող անհատական նեթբուք-նոթբուք-պլանշետով, տանն ունեն համացանց: Ծրագիրը դպրոցում ապահովում է անլար համացանցից, համակարգչից, ձայնագրիչից, ֆոտոխցիկից ուսումնական նպատակներով անարգել օգտվելու հնարավորություն:
  7. Մեդիագրադարանը, դպրոցի գրադարանը, դասավանդողների բլոգները սովորողին տանը, դպրոցում ապահովում են անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային և տպագիր նյութերով, միջոցներով:
  8. Ուսուցումը կազմակերպվում է ուսումնական պարապմունքների տարբեր ձևերի, ուսումնական նախագծերի մշակման և իրականացման, ուսումնական ճամփորդությունների, ճամբարների, ստուգատեսների միջոցով։
  9. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով կազմակերպվում են հիգիենիկ միջավայրում, այդ թվում՝ բացօթյա:
  10. Սովորողների կարողություններին և պահանջմունքներին համապատասխան` կրթական ծրագիրն իրականացվում է առկա, հեռավար ձևերով։
  11. Սովորողի ուսումնական առաջադիմությունը, գործունեության արդյունքները, ճամբարներին, ճամփորդություններին, ստուգատեսներին, ֆլեշմոբներին մասնակցությունը, սովորողի մասին անհրաժեշտ այլ տեղեկություններ սահմանված կարգով էլեկտրոնային գրանցում են ստանում ըստ ուսուցման շրջանների:
  12. Ուսումնական գործունեության ընթացքում սովորողները վարժվում են թվային տեխնիկան՝ համակարգիչ, ֆոտոխցիկ, ձայնագրիչ, անվտանգ, խնամքով օգտագործելուն: Յուրացնում են նկարչական ծրագիր, սովորում են իրենց կարիքների համար օգտագործել տեքստային որևէ խմբագիր: Կարողանում են համացանցում գտնել իրենց հետաքրքրող ֆիլմեր, խաղեր: Տեխնիկան օգտագործում են կարդալ և գրել սովորելու համար:
  13. «Իմացումի հրճվանք» ծրագիրը ներառում է շրջապատի կամ նյութական միջավայրի բարելավման նախագծեր:
  14. Հիգիենիկ պահանջների պահպանումը, ուսումնական ներքին և արտաքին տարածքների և գույքի խնամքը նաև սովորողի ինքնուրույնության և ինքնասպասարկման արդյունք են:
  15. Դասավանդողի բլոգին, դպրոցի, կրթահամալիրի կայքերին հետևելը և դրանց աշխատանքին մասնակցելը, էլեկտրոնային անձնական հասցեն վարելը սովորողի ուսումնական աշխատանքն է: Խրախուսվում է սովորողի անձնական ուսումնական բլոգի ստեղծումը և վարումը։
  16. Ծրագրի ամենօրյա 15 րոպե տևողությամբ ընդհանուր պարապմունքը` սահմանված կարգով և ծրագրով, սովորողի համար լրացուցիչ կրթական ծրագիր է:
  17. Անգլերենը և ռուսերենը ամենօրյա ուսումնական պարապմունքներ են:
  18. «Ես և շրջակա աշխարհը» դասընթացը կազմված է «Ես և ինձ շրջապատող մարդիկ», «Անվտանգ երթևեկություն», «Մեր բակը», «Իմ քաղաքը», «Հայաստան», «Երկիր մոլորակ», «Տիեզերք», «Իմ խնամած բույսերը», «Իմ խնամած կենդանիները» ուսումնական նախագծերից:
  19. «Երաժշտությունը» ներառում է խմբային երգ, պարերգ, պար, երաժշտության ունկնդրում, ռիթմիկա-շարժում, երաժշտական գործիքների հետ ծանոթացում, երաժշտական խաղեր, դասարանական երգչախումբ։
  20. «Կերպարվեստ և տեխնոլոգիա» դասընթացը ներառում է «Նկարչություն», «Խեցեգործություն», «Աշխատանքային հմտություններ»: Իրականացվում են բացօթյա պլեներներ:
  21. Ֆիզկուլտուրան կազմակերպվում է ամենօրյա պարապմունքներով, որոնք ներառում են մարմնամարզական վարժություններ, շարժուն խաղեր, հեծանիվ: Առաջին դասարանցիները շաբաթական մեկ անգամ լողում են: Ծրագրի մաս են նաև բազմամարտի նախագծերը, քայլարշավները, բարձունքներ արշավելը, որոնց ընթացքում սովորողները ծանոթանում են անվտանգ գործունեության տարրերին:
  22. Սովորողն իր ընտրությամբ շաբաթական 2 ժամ մասնակցում է «Երաժշտական գործունեություն», «Կերպարվեստ», «Մարմնամարզություն», «Մաթեմատիկա բանավոր» դասընթացներից մեկին:
  23. Տնային ուսումնական աշխատանքը սովորողի և ծնողի համաձայնեցված ընտրությամբ լրացուցիչ աշխատանք է, ամենամսյա ֆլեշմոբներ։
  24. Լրացուցիչ կրթությունը դաշնամուրի, ազգային նվագարանի, վոկալի, պարի, թատրոնի, կերպարվեստի, խեցեգործության-քանդակի, շախմատի, լողի, հեծանվի, մարմնամարզության, թեթև աթլետիկայի ուսումնական գործունեությունն է, երկարացված օրվա ծրագիրը, որոնց կազմակերպման համար սովորողի ծնողի հետ կնքվում է լրացուցիչ կրթության պայմանագիր` որպես ուսումնառության պայմանագրի հավելված: Սովորողը կարող է լրացուցիչ ուսուցման դասընթաց ստանալ նաև կրթահամալիրից դուրս, սահմանված կարգով։
  25. Ուսումնական պարապմունքները սահմանված կարգով ընդմիջվում են ուրախ մարմնամարզությամբ:
  26. Սահմանված կարգով իրականացվող ուսումնական ճամփորդությունները ուսումնական գործունեության բաղկացուցիչն են:
  27. Տևական շրջան Հայաստանից բացակայած, տարբեր պատճառներով ուսումնական ծրագիրը չյուրացրած սովորողի համար կրթական ծրագիրը սահմանված կարգով կարող է կազմակերպվել անհատական ուսումնական ծրագրերով:
  28. Ուսումնական պլանի և ուսումնական ծրագրերի կատարողականն արտացոլվում է դպրոցի ղեկավարի, դասավանդողների և սովորողների ուսումնական բլոգներում և սահմանված կարգով ներկայացվող էլեկտրոնային հաշվետվություններում:
  29. Սովորողի ուսումնական աշխատանքը գնահատանիշով չի գնահատվում: Հաշվի են առնվում սովորողի անհատապես և խմբով կատարած աշխատանքները, այդ թվում` սովորողի մասնակցությամբ ստեղծված և էլեկտրոնային ցանցերում տեղադրված նյութերի հղումները, գործունեության յուրաքանչյուր բնագավառից աշխատանքները էլեկտրոնային տարբերակով ներկայացվում են նրա կամ դասարանի, անհատական բլոգում (էջում): Սովորողի ստեղծած այլ տեսակի արդյունքները սահմանված կարգով ներկայացվում են ցուցադրություններում, ցուցահանդեսներում, ստուգատեսներում, ստեղծագործական հավաքներում: Յուրաքանչյուր սովորողի համար, սահմանված կարգով լրացվում է զարգացման բնութագիր, որում ներկայացվում են սովորողի արժեքային համակարգը, նրա կողմից յուրացված գիտելիքների, կարողությունների, հմտությունների որակական բնութագիրը: Սովորողի ծնողը սահմանված կարգով մասնակցում է իր երեխայի բնութագրի, բլոգի վարման աշխատանքներին։

Տե՛ս նաև  Ուսումնական պլանով որոշված կարգեր

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Ուսումնական պլաններով որոշված կարգեր

Реклама