Ես

«Իմ անձնագիրը. Ես, իմ ընտանիքը, իմ տունը, իմ դասարանը»  նախագիծ

Տևողությունը՝ 4 շաբաթ

Նախագծի նպատակը՝  

Նովորղները նախագծի շրջանակում ինտեգրված առարկաների ենթաթեմաների շուրջ ստեղծագործածան, հետազոտական աշխատանքներ կատարելով՝ կստեղծեն իրենց անձնագիրը:

Նախագծի խնդիրները ՝

Նպաստել սեփական անձի ինքնաճանաչողությանը, ինքնաբացահայտմանը, ինքնադրսևորմանը (հույզերի,ցանկություններ)

Ձևավորել սեփական անձի նկատմամբ վստահություն, ինքնուրույնություն(ինքնավստահություն)

Զարգացնել ինքնասպասարկման կարողություններ

Ձևավորել սեփական դերի նշանակության, իրավունքների և պարտականությունների մասին գիտակցություն (համայնքում՝ դասարանում, դպրոցում, ընտանիքում)

Զարգացնել հաղորդակցական, ստեղծագորական, հետազոտական կարողությունները

Ձևավորել և զարգացնել սեփական մտքերը հասկանալի, պարզ, ամբողջական նախադասություններով արտահայտելու կարողությունները

Զարգացնել դիմացինին լսելու, զրույցի ընթացքում բարեկիրթ վարվելակերպ դրսևորելու կարողությունները (լսել մինչև վերջ, չընդհատել, լսածի վերաբերյալ հարցեր ձևակերպել և արտահայտել)

Զարգացնել կարդալու կարողությունները (կարդալ, կարդացածը ընկալել, կարդացածի վերաբերյալ հարցերին պատասխանել)

Ձևավորել և զարգացնել նախադասություններ կազմելու, գրելու կարողություններ (կազմել և ամբողջական նախադասություններ

Հարստացնել ակտիվ բառապաշարը

Պատկերացում տալ դիմանկար նկարչական ժանրի  մասին

Ձևավորել դիմանկար նկարելու կարողություններ

Ձևավորել աղյուսակներից տվյալներ քաղելու, պարզագույն աղյուսակներ կազմելու կարողություններ

Կրկնել, ամրապնդել երկնիշ թվերի անվանումները, գրությունը, համեմատման քայլաշարը

Կրկնել, ամրապնդել  գումարում և հանում կատարելու հնարները

Զարգացնել ուշադրությունը, ուշադրությունը, ճարպկությունը, հնարամտությունը, տրամաբանությունը

 

Ինտեգրկված առարկաներ՝ Մայրենի , Ես և շրջակա աշխարհը ,Կերպարվեստ

Մաթեմատիկա

Ներառված թեմաներ, գործունեություն, վերջնարդյունքներ

թեմաներ գործունեություն վերջնարդյունքներ
                                                             Մայրենի
Հաղորդակցում.

Խոսքը որպես մտքերը, զգացմունքները ուրիշին հաղորդելու, հաղորդակցելու միջոց

Ընթերցանություն.  Կարդացածի ընկալում, ակտիվ բառապաշարի հարստացում

Լեզվական տարրական գիտելիքներ. մեծատառի գործածության դեպքեր (նախադասության սկիզբ, հատուկ անուններ), վանկ. Միավանկ և բազմավանկ բառեր, նախադասություն (ամբողջական նախադասության կազմում)

Ստեղծագործական երևակայություն. Սեփական անձի մասին պատմություն հորինել

 

Կներկայանան, կպատմեն իրենց մասին, միմյանց հարցեր կտան:

Կնկարագրեն և կբնութագրեն իրար (կսովորեն նոր բառեր):

Կգրեն, կմուտքագրեն իրենց անունը, ազգանունը, տարիքը…:

Կկարդան մյուսների աշխատանքները:

Խաղեր.

Կկատարեն լեզվական խաղ-առաջադրանքներ.

Վանկերը միացնելով՝ կստանան երկվանկ, եռավանկ բառեր:

Բառերը կխմբավորեն ըստ վանկերի քանակի:

Կհորինեն պատմություն իրենց մասին և կպատմեն հեղինակի անունից:

 

 

Ես և շրջակա աշխարհը

Ինքնաներկայացում.

Ո՞վ եմ ես

Իմ մարմինը (մարմնի մասերի անվանումներ, հինգ զգայարաններ)

Տարվա եղանակներ, ամիսներ (հերթագայություն)

 

Կպատմեն իրենց մասին:

Կկատարեն խաղ-առաջադրանքներ.

Կանվանեն իրենց մարմնի մասերը (կսովորեն նոր բառեր):

Խմբեր կկազմեն՝ ըստ իրենց ծննդյան  օրերի, ամսիների, եղանակների …

 

Կերպարվեստ

Ջրաներկով, գուաշով, վրձնով, ներկապնակով աշխատելու կանոններ

Հիմնական գույներ և  երանգներ

Ինքնանկար

Ինքնադիմանկար

Կնկարեն իրենց, իրենց դիմանկարը, գույները խառնելով՝ կստանան նոր գույներ…

Կստեղծեն կոլաժ «Աշխարհը՝ իմ աչքերով»

 

Մաթեմատիկա

1-100 թվեր (գրառում, համեմատում)

Երկնիշ կլոր թվեր (թվային ուղիղ, թվերի կլորացում)

Միանիշ թվերի գումարում և հանում

Աղյուսակներ

Օրացույց (ժամանակի չափման միավորներ ամիս, շաբաթ, օր)

 

Կկատարեն առաջադրանքներ՝ նշված թեմաները ամրակայելու համար:

Կկատարեն առաջադրանքներ՝ իրենց ծննդյան ամսաթվերի շուրջ:

Կկազմեն դիագրամ՝ «Մեր ծննդյան օրերը»

Կկատարեն առաջադրանքներ օրացույցի շուրջ:

Մարմնակրթություն

Կրթել մարմինը.

Զարգացնել լողալու, հեծանիվ վարելու կարողությունները

Ձևավորել մարմնամարզական վարժություններ կատարելու կարողություններ

 

Реклама