Ստեղծագործական լաբորատորիա

Նպատակը՝ Բանավոր և գրավոր խոսքի, ստեղծագործական երևակայության, կրեատիվության զարգացում Ջ. Ռոդարիի, Դ. Բիսեթի   ստեղծագործությունների միջոցով

Տևողությունը՝ ապրիլ — հունիս

Խնդիրները, գործունեությունը

1.Սովորողները կկարդան հեքիաթները, տարբեր եղանակներով կներկայացնեն  կարդացածը:

  1. Հեղինակային նկարազարդումներով էլեկտրոնային գիրք
  2. Աուդիոգիրք
  3. Ռադիոթատրոն
  4. Ստվերային, տիկնիկային թատրոն
  5. Ընտանեկան թատրոն
  6. Ընտանեկան ընթերցում

2. Հեքիաթը կձևափոխեն ռոդարիական հնարքներով

  1. Նոր վերնագիր
  2. Նոր ավարտ
  3. Նոր հերոսներ
  4. Հեքիաթների խառնաշփոթ

3. Կնկարեն հեքիաթների սիրելի հերոսներին, պատմություն-նկարը, դրվագ-նկարը:

4. Կպատրաստեն տիկնիկ-հերոսներ:

5. Կծանոթանան կրեատիվ նկարչական ուղղությունների հետ:

6. Կստեղծեն երևակայական նկարներ, հերոսներ:

7. Կհորինեն բառեր, պատմություններ՝ կիրառելով ռոդարիական հնարքներ:

Աշխատանքների ամփոփումը՝ բլոգում.

1.Ֆոտոշարքեր (լուսանկարներ,նկարներ)

2.Ռադիլուրեր

3.Տեսանյութեր

 

8. Այցելություն Դինո-պարկ  (դինոզավրերի աշխարհ)