Կարդում ենք Թումանյան

Նպատակը՝ Բանավոր և գրավոր խոսքի, վերլուծական-քննադատական մտքի, ստեղծագործական երևակայության զարգացում Հ. Թումանյանի ստեղծագործությունների միջոցով

Խնդիրները, գործունեությունը

1.Սովորողները կկարդան Հ. Թումանյանի հեքիաթները, տարբեր եղանակներով կներկայացնեն  կարդացածը:

  1. Հեղինակային նկարազարդումներով էլեկտրոնային գիրք
  2. Աուդիոգիրք
  3. Ռադիոթատրոն
  4. Ստվերային, տիկնիկային թատրոն
  5. Ընտանեկան թատրոն
  6. Ընտանեկան ընթերցում

2. Հեքիաթը կձևափոխեն ռոդարիական հնարքներով

  1. Նոր վերնագիր
  2. Նոր ավարտ
  3. Նոր հերոսներ
  4. Հեքիաթների խառնաշփոթ

3. Կվերհիշեն անցած բանաստեղծությունները, կսովորեն նոր բանաստեղծություններ

4. Կնկարեն հեքիաթների սիրելի հերոսների դիմանկարները, պատմություն-նկարը, դրվագ-նկարը:

5. Կծեփեն  հեքիաթների հերոսներին:

6. Կպատրաստեն տիկնիկ-հերոսներ:

7. Կայցելեն Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ «Անբան Հուռին» ներկայացումը դիտելու։

8. Կկազմեն խնդիրներ:

Աշխատանքների ամփոփումը՝ բլոգում.

1.Ֆոտոշարքեր (լուսանկարներ,նկարներ)

2.Ռադիլուրեր

3.Տեսանյութեր

4. Աուդիո-խնդրագրքեր

Реклама