Թարգմանչաց տոն

Թարգմանչաց տոն +  Կոմիտասյան օրերի ամփոփում՝ Օշականում

Ամփոփումը՝ Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

Տևողությունը՝ 2 շաբաթ

Նպատակը՝

Սովորողները կստեղծեն բառարաններ, որոնցում կհավաքագրեն շրջապատում գործածվող ոչ հայերեն բառերը և դրանց հայերեն համարժեքները:

«Կոմիտասյան օրեր» նախագծի ամփոփիչ համերգային ծրագրով ելույթ կունենան Օշականի  սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում:

Խնդիրները՝

Սովորողներին պատկերացում տալ հայոց գրերի ստեղծման պատմության, թարգմանչաց տոնի, թարգմանչական գործի մասին:

Պատկերացում տալ հայկական թվագրության համակարգի մասին:

Ծանոթացնել հայկական մանրանկարչության նմուշներից թռչնագրերի հետ:

Զարգացնել կարդալու կարողությունները:

Ձևավորել տեղեկատվական նյութում  գլխավոր մտքերը առանձնացնելու և վերարտադրելու կարողություն:

Ձևավորել մտքերը ձևակերպելու և համառոտ ներկայացնելու կարողություն:

Ձևավորել բառարաններից օգտվելու կարողություն:

Հարստացնել բառապաշարը:

Ձևավորել բառերը այբբենական կարգով դասավորելու կարողություն:

Զարգացնել քարտեզից օգտվելու կարողություններ:

Ձևավորել հրավիրատոմս, (բառարանի) կազմ ստեղծելու կարողություններ

Ձևավորել և զարգացնել  խմբով աշխատելու կարողություններ:

Ձևավորել Ms Word ծրագրով աշխատելու կարողություններ (աղյուսակների ստեղծում, մուտքագրում):

Զարգացնել Paint ծրագրով աշխատելու կարողությունները:

Ձևավորել զարդանախշեր, թռչնատառեր կրկնօրինակելու, ստեղծելու կարողություններ:

 

Ինտեգրվող առարկաներ՝ ես և շրջակա աշխարհը, մայրենի, կերպարվեստ, մեդիատեխնոլոգիաներ (համակարգչային գիտություն), մաթեմատիկա, երաժշտություն, տեխնոլոգիա (խեցեգործություն)

Ես և շրջակա աշխարհը, մայրենի

Սովորողները կկարդան Օշականի, Քասաղ գետի, Հայոց գրերի, Մաշտոցի, Թարգմանչաց տոնի մասին տեղեկատվական նյութեր:Կարդացած նյութերը կվերարտադրեն տեսանյութում՝ հաղորդման տեսքով (նոթեր, բլոգ,):

Կարդացած նյութերի մասին հարցաշարի կպատասխանեն (MS Word):

Կծանոթանան տարբեր բառարանների հետ (թղթային, էլեկտրոնային, հոմանիշների, օտար լեզու-հայերեն):

Կհավաքագրեն և կմուտքագրեն այլ լեզուներից հայերենում գործածվող բառեր:

Կգտնեն հավաքագրած բառերի հայերեն համարժեքները, ապա կդասավորեն այբբենական կարգով:

Համակարգչային գիտություն

Բառերը կտեղադրեն MS Word ծրագրում ստեղծած աղյուսակում:

Paint ծրագրով կստեղծեն էլեկտրոնային թռուցիկ-բառարաններ:

Կերպարվեստ, տեխնոլոգիա

Կծանոթանան հայկական մանրանկարչությանը, թռչնատառերին:

Ըստ նմուշների՝ կարտանկարեն իրենց անվան թռչնատառը:

Կավից կծեփեն սիրելի տառը:

Մաթեմատիկա

Կծանոթանան հայկական թվագրության համակարգին:

Կսովորեն թվերը ներկայացնել հայկական թվագրության համակարգով:

Երաժշտություն, պար

Կկրկնեն, կսովորեն նշված երգերը, պարերգերը.

Այբ, բեն, գիմ

Հայր մեր

Կաքավիկ

Կռունկ ծափ տո՛ւր ու թռի

Լորիկ

Գյովընդ (պար)

Ամփոփում՝

Բառարանների, թռուցիկների թողարկում (էլեկտրոնային)

Ուսումնական ճամփորդություն՝ Օշական

Համերգ «Կոմիտասյան օրերի ամփոփում»՝ Օշականի սուրբ Մեսրոպ Մաշտոց եկեղեցում

Реклама