Ամանոր

Թեմա՝ Ամանոր

Նպատակը՝ Սովորողներին մասնակից դարձնելով ամանորյա ծեսի նախապատրաստությանը՝ ծանոթացնել հայկական և այլ երկրների ամանորի սովորույթներին.

Խնդիրները՝

Զարգացնել տեղեկատվական աղբյուրներից անհրաժեշտ տեղեկատվությունը քաղելու և վերարտադրելու (լսելու, կարդալու միջոցով) կարողությունները,

Զարգացնել հարցերի միջոցով անհրաժեշտ տեղեկություն ստանալու և վերարտադրելու կարողությունները,

Ձևավորել նամակներ գրելու կարողություններ

Ձևավորել անձնական էլ. փսոտով նամակներ ուղարկելու, նամակներին պատասխանելու կարողություններ

Ձևավորել բացիկներ պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Ձևավորել հրավիրատոմսեր պատրաստելու կարողություններ (թղթային, էլեկտրոնային)

Ձևավորել, զարգացնել շրջապատում, միջավայրում մաթեմատիկական գործողություններ տեսնելու, համեմատություններ կատարելու, օրինաչափություններ կռահելու կարողություններ

Տևողությունը՝ 3 շաբաթ

Ինտեգրված առարկաներ՝  մայրենի, մաթեմատիկա, ես և շրջակա աշխարհը, կերպարվեստ, տեխնոլոգիա, երաժշտություն, օտար լեզուներ

Գործունեությունը՝

Կարդալ ամանորի, տոնածառի, Ձմեռ պապիկի, տոնածառի խաղալիքների մասին տեղեկատվական նյութեր, կարդացածը պատմել, ներկայացնել (աշխատանք խմբերով)

Կարդալ, քննարկել ձմռան մասին ստեղծագործություններ՝

  1. Ա. Խնկոյան՝ Ձմեռ
  2. Հ. Թումանյան՝ Առաջին ձյուն
  3. Ամպի երեխաները (փոխադրություն)
  4. Դ. Բիսեթ՝ Մոռացված ծննդյան օրը
  5. Հ. Թումանյան՝ Մի բաց նամակ ամենքին
  6. Դ. Բիսեթ՝ Անձրևը
  7. Ջ. Ռոդարի՝ Կոնֆետի անձրև

Դիտել տեսանյութեր ամանորի մասին, քննարկել:

Կարդալ, քննարկել, սովորել ձմռան մասին բանաստեղծություններ:

Հորինել պատմություն ձմռան, ձյան, Ձմեռ պապիկի, … մասին: Պատմությունը մուտքագրել, նկարազարդել:

Նամակներ գրել Ձմեռ պապիկին, ընկերներին, այլ դպրոցի սովորղներին (Արևելյան դպրոցի Սաթենիկ Սիմոնյանի դասարանին)

Քարտեզի վրա գտնել այն երկրները, որտեղ Նոր տարին տոնում են գարնանը, ամռանը …, գտնել այն երկիրը, որտեղ ապրում է Ձմեռ պապը:

Որոնել տարեգաթա, ամանորյա բլիթներ պատրաստելու բաղադրատոմսեր: Դասարանում պատրաստել բլիթներ, գաթաներ:

Կարդալ, դիտել տեսանյութեր բնության երևույթների, տեղումների, ջրի շրջապտույտի մասին:

Ուսումնասիրել դեկտեմբեր ամսվա եղանակի կանխատեսումների աղյուսակը:

Ստեղծել եղանակի գրանցման աղյուսակ: Լրացնել:

Պատրաստել կավե, թղթե տոնածառի խաղալիքներ:

Պատրաստել կերակրաամաններ և տեղադրել պարտեզում:

Ձևավորել դասասենյակը:

Կազմել խնդիրներ, առաջադրանքներ, խաղեր ամանոի թեմայի շուրջ:

Խաղալ ամանորյա լոտո Սաթենիկ Սիմոնյանի դասարանի, մյուս երկրորդ դասարանների հետ:

Այցելել Հ. Թումանյանի անվան տիկնիկային թատրոն՝ ամանորյա ներկայացում դիտելու:

Սովորել ամանորյա երգեր.

Հայերեն

  1. Բասեն բարի
  2. Զար, զընգը
  3. Դինգ, դոնգ
  4. Ավետիսների շարք

Ռուսերեն

  1. Елочке не холодно зимой

 

Անգլերեն

  1. We wish You a merry Christmas

 

Պար

Բեմադրել Ձմեռ պապիկների պար

 

Հրապարակել «Խատուտիկ ռադիոյի» 3-րդ և 4-րդ թողարկումները:

  1. Դեկտեմբերի 1-ին՝ նամակներ Ձմեռ պապիկին
  2. Դեկտեմբերի 15-20՝ Ձմեռ պապիկի օգնականներ, տոնածառի, տոնածառի խաղալիքների մասին
  3. Դեկտմեբմբերի 29-ին՝ Ամանորյա բարեմաղթանքներ

 

Реклама